Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը չի ուզում վերականգնել կայսրությունը


Պուտին․ Ռուսաստանը չի ուզում վերականգնել կայսրությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Արդեն ավանդական դարձած ասուլիսին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ հեռուստաեթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, Պուտինի հնչեցրած հիմնական ուղերձներից կարելի է առանձնացնել հետևյալը․

«Մեզ համար կարևորը շարքային քաղաքացիներն են», «Եթե լինի կայունություն երկրի ներսում և միասնություն, Ռուսաստանը երկու տարում կհաղթահարի ճգնաժամը», «Մոտ ժամանակներն Արևմուտքը չի վերացնի պատժամիջոցները», «Ուկրաինայի հետ Ռուսաստանը չի ուզում պատերազմել», «Ռուսաստանը չի ուզում վերականգնել կայսրությունը․ խոսքը պարզ ինտեգրացիայի մասին է»:

«Սովետական զինվորի հերոսությունը անհերքելի է», - նշեց Վլադիմիր Պուտինը և շարունակեց․ - «Սակայն պատերազմից հետո Խորհրդային Միությունը Արևելյան Եվրոպայի երկրներին ստիպեց իր ընտրած ճանապարհով գնալ: Եվ սա է պատճառը, որ այսօր արդիական է Երկրորդ աշխարհամարտի վերաիմաստավորումը»:

Ուղիղ կապը այսօր տևել է չորս ժամ, այդ ընթացքում Պուտինը հասցրել է պատասխանել շուրջ վաթսուն հարցի: Ընդհանուր առմամբ նրան ուղղվել էր մոտ երեք միլիոն հարց:

Հայաստանի մասին Պուտինն այսօր չի խոսել: Սակայն ռուս լրագրողը հիշատակել է Հայաստանը, երբ ասել է, որ արևմտյան երկրներն ակտիվորեն աշխատում են հետխորհրդային հանրապետությունների բնակչության հետ, մասնավորապես Հայաստանում և Ղրղըզստանում, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք մեծամասամբ քաղաքականությամբ են զբաղվում:

Ի պատասխան այս դիտարկմանը Ռուսաստանի նախագահն ասել է, թե կայսրությունը վերակառուցելու որևէ ցանկություն չունի, և խոսքը միայն ինտեգրացիոն գործընթացի մասին է:

Ռուսաստանի դաշնակիցների շարքում Պուտինն այսօր հիշատակել է BRIKS-ի անդամ երկրներից Հնդկաստանը, Չինաստանը և Բրազիլիան, ՀԱՊԿ-ի անդամ երկրները:

Նա ասել է, որ Ռուսաստանը թշնամիներ չունի, և պարզաբանել, թե հազիվ թե Ռուսաստանի պես խոշոր միջուկային երկիրը, որի միջուկային ներուժը չի զիջում Միացյալ Նահանգների ներուժին, թշնամի ունենա:

Ուղիղ կապի ամենասկզբում Պուտինը բանավիճել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի հետ: Վերջինս քննադատել է Ռուսաստանի կառավարությունը, պնդել է, թե վարվող քաղաքականությամբ տնտեսությունը չի զարգանա և կշարունակի անկում ապրել առնվազն մինչև 2018 թվականը: Ռուսաստանի նախագահը չի ընդունել քննադատությունը, ասել է, թե Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան: Նաև նշել է, որ երկրի իշխանությունների համար կարևորը ոչ միայն ճգնաժամի հաղթահարումն է, կարևոր են նաև սոցիալական պարտավորությունները:

Սենսացիաներ այսօր չեն հնչել: Ամենահետաքրքիրը Կուդրինի հետ բանավեճն էր․ համարվում է, որ վերջինիս շուրջն այսօր հավաքված են Պուտինի «համակարգային» ընդդիմախոսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG