Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի ծաղիկները թուղթ և պարարտանյութ կդառնան


Ծիծեռնկաբերդի ծաղիկները թուղթ և պարարտանյութ կդառնան
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Արդեն երկու օր է հարյուրավոր երիտասարդներ հավաքում և տեսակավորում են ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժական կրակի մոտ խոնարհած թոշնած ծաղիկները: Ծաղիկների մի մասի թերթիկները կվերամշակվեն ու թուղթ կդառնան, ցողուններից էլ կպատրաստվի պարարտանյութ՝ այգիների մշակման համար:

«Վարդերը, մեխակները և գերբերաները դառնալու են թուղթ, իսկ մնացածը աղացվելու են և դառնալու են հումուս», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծաղիկները հավաքելու եկած կամավորներից մեկը:

Թերթիկները չորանում են արևի տակ, իսկ ցողունները բեռնատար մեքենաներով տեղափոխվում կենդանաբանական այգի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս աշխատանքի արդյունքում ստեղված թուղթը կտրամադրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ փաստաթղթեր, նամակներ, շնորհակալագրեր, պատրաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG