Մատչելիության հղումներ

Պուտինը պատժամիջոցների մասին․ Ռուսաստանի տնտեսության հիմքերն ամրապնդվել են


Ռուսաստանում տնտեսական կոլապս տեղի չի ունենա, թեև միջազգային պատժամիջոցների և նավթի գների տատանումների հետևանքները զգալի կլինեն առաջիկա տարվա ընթացքում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընդհանուր առմամբ, արդեն ակնհայտ է, որ տնտեսության փլուզում տեղի չի ունեցել և չի ունենա: Եվ դա ամենակարևորն է», - Ռուսաստանի ժողովրդական ճակատի կազմակերպած մեդիա ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Պուտինը:

«Մենք հաղթահարել ենք դժվարությունների գագաթնակետը», - ասել է Ռուսաստանի նախագահն ու հավելել․ - «Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ միանգամից շտկվելու է: Մենք կարող ենք անցած տարեվերջին և այս տարվա սկզբին տեղի ունեցած անկման հետևանքները զգալ ողջ 2015-ի ընթացքում, և դա բացասական ազդեցություն կթողնի տարբեր տնտեսական ցուցանիշների վրա»:

Ղրիմի բռնակցումից հետո արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը գնահատելով՝ Պուտինը, նշել է․ - «Այդուհանդերձ, բոլորի համար ակնհայտ է, որ սրա արդյունքում Ռուսաստանի տնտեսության հիմքերն ամրապնդվել են և որ երկրի կայությունը ոչնչացնել չի հաջողվի: Եվ ի դեպ՝ սա է այն ամենակարևոր գործոնը, որն ազդում է ազգային արժույթի փոխարժեքի վրա»:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդարանում հայտարարել է, թե Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը 25 միլիարդ եվրոյի վնաս է կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG