Մատչելիության հղումներ

Մնացական Ալեքսանյանի պաշտպանը հույս ունի, որ գործը դատարան չի հասնի. սպասում են համաներման


Բախումներ ոստիկանների հետ, Գյումրի,15-ը հունվարի, 2015թ.
Բախումներ ոստիկանների հետ, Գյումրի,15-ը հունվարի, 2015թ.

Խուլիգանության մեջ մեղադրվող սառնաղբյուրցիի փաստաբանն ասում է, որ Գյումրիի դեպքերից 3.5 ամիս է անցել, սակայն իրենց ոչ մի նյութ ցույց չեն տվել Ալեքսանյանի մեղքը հերքելու, կամ ապացուցելու համար։

Գյումրիում Ավետիսյանների սպանությանը հաջորդած փողոցային ցույցերից և ոստիկանության հետ բախումներից հետո 19 անձի մեղադրանք առաջադրվեց՝ խուլիգանություն կատարելու հոդվածով: Որևէ մեկը կալանավորված չէ, ցուցարարների նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջինը մեդրանք առաջադրվեց սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին, ով երկու օր անկացրեց ճաղերի հետևում: Անցել է արդեն 3.5 ամիս, սակայն, փաստաբան Հայկ Հարությունյանի պնդմամբ՝ մինչ այս պահը համենայն դեպս իրենց հայտնի չէ, թե նախաքննությունն իրականացնող մարմինն ինչ գործողություններ է իրականացնում:

«Խափանման միջոցը վերացնելուց հետո մեզ մի անգամ են կանչել քննչական բաժին ցուցմունք տալու համար։ Մնացական Ալեքսանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, և դրանից հետո՝ մինչև այսօր, ոչ մի գործողություն չի կատարվել, մեզ չեն կանչել։ Փաստորեն, մեզ ոչ մի ապացույցներ, ոչ մի նյութեր ցույց չեն տվել հերքելու, կամ ապացուցելու համար։ Կամ էլ կատարվել է՝ մեզ չեն ասում։ Մենք միջնորդություն ենք գրել, որ քրեական հետապնդումը դադարեցնեն, մեզ պատճառաբանեցին, որ նախաքննություն է ընթանում, և ներկա փուլում չեն կարող դադարեցնել։ Մեզ մերժեցին», - ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ փորձաքննությունների եզրակացությունները հիմնականում ստացվել են, սպասում են մի քանի հեռախոսազանգերի վերծանումներին:

Հարցին, թե քրեական գործի նյութերից ի՞նչ կա իրենց ձեռքի տակ, Մնացական Ալեքսանյանի պաշտպանը պատասխանեց. - «Գործի նյութերից մեզ մոտ է որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը, խափանման միջոց ընտրելու որոշումը, ուրիշ ոչինչ»։

Վեջինիս չկարողացավ ստույգ ասել՝ նախաքննական մարմինն անգործություն է դրսվերում, թե՞՝ ոչ, քանի որ հնարավոր համարեց, որ քրեական գործի շրաջանակներում, որպես մեղադրյալ ներգրավված այլ անձանց նկատմամբ է որևէ գործողություն իրականացվում, ինչից տեղյակ չէ:

Հայկ Հարությունյանի կարծիքով, գործը դատարան չի հասնի, սպասում են համաներման:

Նշեմ, որ, ըստ մեղադրանքի, Մնացական Ալեքսանյանին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG