Մատչելիության հղումներ

Վրաստանում հայաստանյան ներդրումների ծավալն ավելացել է


Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիի Տեխնոլոգիայի և նորարարության կենտրոնում , արխիվ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիի Տեխնոլոգիայի և նորարարության կենտրոնում , արխիվ

Վրաստանի 548 ձեռնարկություններում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայկական կապիտալ կա:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով 2013-2014 թվականներին հայկական ներդրումների ծավալը Վրաստանում կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար: 2013-ի հետ համեմատած՝ անցյալ տարի հայաստանցի գործարարների ներդրումները Վրաստանում աճել են 139 տոկոսով:

2014 թվականին 1 միլիոն 325 հազար 635 հայաստանցի այցելել է Վրաստան, որը 2,6 տոկոսով ավելին է 2013-ի ցուցանիշից:

Ուրբաթ օրը Թբիլիսիում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի անցկացրած համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և նրա վրաստանցի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլու միջև: Грузия Online-ի փոխանցմամբ, նրանք քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները և նշել են, որ այս ոլորտում աճի միտումներ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG