Մատչելիության հղումներ

Թուրքիայում հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության դեմ


Թուրքիայում հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության դեմ
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քրդամետ կուսակցությունը ենթարկվում է հարձակումների:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ այսօր երկու առանձին պայթյուններով հարձակումներ են իրականացվել երկրի հարավում գտնվող տեղական կառույցների գրասենյակների դեմ: Պայթյունների հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել՝ կուսակցության անդամներ ու գրասենյակի աշխատակիցներ:

Պայթյունները իրականացվել են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության Մերսին և Ադանա քաղաքների գրասենյակների դեմ։ Ադանայում վիրավորվածների թվում է նաև կուսակցության տեղական կառույցի համանախագահ Հուսեին Բիյազը:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյուններից մեկը իրականացվել է փոստային ծանրոցի միջոցով, որը ուղարկվել է կուսակցության Ադանայի գրասենյակ, իսկ Մերսինում ռումբը տեղադրվել է ծաղիկների կերամիկական անոթում: Ռումբով ծաղկամանը դրվել է Մերսինի գրասենյակի դռան դիմաց:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը այսօր Մերսինում պետք է նախընտրական հանդիպում անցկացներ:

Քրդամետ կուսակցությունը հայտարարում է, որ իր դեմ Թուրքիայով մեկ հարձակումներ են իրականացվում: Վերջին մեկ ամսվա ընթացքում 56 հարձակում է իրականացվել կուսակցության դեմ՝ ինչպես շրջաններում, մարզային քաղաքներում, այնպես էլ կենտրոնական քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Անկարայում և մեգապոլիս Ստամբուլում:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ հույս ունենալով հաղթահարել 10 տոկոսի շեմը ու տեղ ունենալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

XS
SM
MD
LG