Մատչելիության հղումներ

McDonald's-ը 75 տարեկան է


Հիմնադրումից 75 տարի անց ընկերությունն ունի ավելի քան 30 հազար խորտկարան ողջ աշխարհում, իսկ աշխատողների թիվը կազմում է 1.7 միլիոն:

75 տարի առաջ, երբ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո շրջանում բացվեց առաջին McDonald's-ը, համբուրգերն ու ըմպելիքն արժեին ընդամենը 25 սենթ, իսկ դրա գլխավոր հաճախորդները դպրոցականներ էին: Այսօր ոսկեգույն կամարները հայտնի են ամբողջ աշխարհում, և լիարժեք նախաճաշի գինը 30 անգամ թանկացել է։

Դիք և Մաուրիս ՄըքԴոնալդ եղբայրների կողմից 75 տարի առաջ բացված խորտկարանն այժմ աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկն է դարձել և Apple-ի, Microsoft-ի, Google-ի ու Coca Cola-ի հետ կազմում է ամենահայտնի ապրանքանիշերի տասնյակը: McDonald՛s-ի ընդհանուր արժեքն է 92.5 միլիարդ դոլար, որն ավելի է, քան, օրինակ, Ռուսաստանի ռազմական ծախսերը:

TIME ամսագրի համաձայն՝ ընկերությունն ունի ավելի քան 30 հազար խորտկարան ողջ աշխարհում, իսկ դրա աշխատողների թիվը 1.7 միլիոն է կազմում:

Տնտեսագետների համոզմամբ, ընկերությունը վերջին տասնամյակում ծանր վիճակում է հայտնվել և այժմ փորձում է բարելավել սեփական իմիջը՝ առաջարկելով կարտոֆիլի փոխարեն մրգեր և բանջարեղեն: Ընկերության նոր ղեկավար Սթիվ Իսթերբրուքին արդեն հաջողվել է մեկ տարվա ընթացքում կրկնապատկել վաճառքը՝ Բրիտանիայում McDonald՛s-ը դարձնելով որակի հոմանիշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG