Մատչելիության հղումներ

Բյուջեի հատկացումները չեն բավարարում կուտակային կենսաթոշակային պարտավորությունները կատարելու համար


Բյուջեի հատկացումները չեն բավարարում կուտակային կենսաթոշակային պարտավորությունները կատարելու համար
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

2015 թվականի բյուջեով այս նպատակով ավելի քան 18 միլիարդ դրամ էր նախատեսված: Սակայն մայիսը չավարտված՝ պարզվում է, որ վեց ամսվա համար հատկացված գումարն արդեն վերջացել է:

Բյուջեից հատկացված գումարները չեն բավարարում Ֆինանսների նախարարությանը՝ կուտակային կենսաթոշակային պարտավորությունները կատարելու և քաղաքացիներին աշխատավարձի 5 տոկոսի չափով փոխանցումներ ապահովելու համար:

2015 թվականի բյուջեով այս նպատակով ավելի քան 18 միլիարդ դրամ էր նախատեսված: Սակայն մայիսը չավարտված՝ պարզվում է, որ վեց ամսվա համար հատկացված գումարն արդեն վերջացել է:

Սա, Ըստ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի, նշանակում է, որ երկրորդ և երրորդ եռամսյականերում գումարները բավարար չեն լինելու, ուստի կառավարությանը առաջարկել են վերաբաշխել 4-րդ եռամյսակի հատկացումները․ - «Երկրորդ կիսամյակում ավելացել է 3.5 միլիարդ դրամ գումար, և 9 ամսվա համար նախատեսված գումարը ավելացնել ևս 1.5 միլիարդ դրամով: Այսինքն՝ 9 ամսվա համար լրացուցիչ 5 միլիարդ դրամ տեղափոխել չորրորդ եռամսյակից: Արդյունքում կապահովվի այդ գումարների փոխանցման բնականոն գործընթացը»:

Կուտակային համակարգին ընդդիմացող պատգամավորները, տնտեսագետները դեռ անցած տարի պնդում էին, որ հնարավոր չէ 45 տարվա տնտեսական հաշվարկ անել: Այսօր՝ կուտակային կենսաթոշակայի համակարգի գործարկումից մեկ տարի անց կառավարութոյւնը ստիպված է վերանայել սեփական հաշվարկները:

Ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի և ֆինանսական ծրագրավորման վարչությունից պատճառաբանում են, թե սխալ են հաշվարկել, գումարն անհավասար են բաշխել:

Ֆինասների փոխնախարարը այսօր վարչապետ Հովիկ Աբրահմայանին հավաստիացրել է, որ բյուջեում դրված ընդհանուր գումարը չի փոխվելու:

Հարց է ծագում՝ եթե այսօր արդեն նախարարությունը ստիպված է ծախսել տարեվերջի երեք ամիսների համար նախատեսված գումարը, ի՞նչ կլինի հոկտեմբերից հետո, երբ 4-րդ եռամյսակի համար գումարը վերջանա կամ չբավարարի: Ֆինանսերի նախարարությունում դեռ չգիտեն, ասում են՝ առաջին տարին է, անկանխատեսելի է, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աղբյուրներ կհայթայթեն:

Այս համակագի դեմ պայքարող «Դ!եմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանը, մինչդեռ, չէր էլ կասկածում, որ կառավարությունը նման խնդրի է բախվելու․ աշխատաշուկան ավելանում է, իսկ աղքատ պետությունը ի վիճակի չէ այդպիսի պարտավորություն վերցնել․ - «Ենթադրենք, թե կվճարի ինչ-որ մասով այս մեկ տարին, երկու: Չնայած անընդհատ իրենց անհայտ իրենց թիվը կաճի ու կաճի։ Ասենք, թե այս մեկ-երկու տարին կվճարի, իսկ 5 տարի հետո՞, 10 տարի հետո՞․․․ Այդ թվերը այնքան անհասկանալի ու շատ արագ մեծանալու են: Ես չգիտեմ, թե պետությունը ինչպես է պատրաստվում կրել այդ պարտավորությունը: Ես վստահ եմ, մինչև 2017 թիվը այս համակարգը իր դեմքը այնքան է ցույց տալու, որ հեղինակները պետք է մի օր ուշքի գան, հրաժարվեն: Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում շարունակում է վիճարկվել այս օրենքը, և ես շատ հույս ունեմ, որ ի վերջո կհաղթենք և կապացուցվի, որ այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլ ընդհանրապես պետությունը այս պահին ի վիճակի չէ կուտակային համակարգը ներդնելու Հայաստանում»:

Պարտադիր Կուտակային կեսաթոշակային համակարգին ընդդիմացող պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) վստահ է, որ համակարգը դառնալու է ավելորդ բեռ պետության վրա՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքն ու իր աջակիցները ահազանգում էին տարիեր շարունակ․ - «Ակնհայտորեն արդարացվում են մեր այն պնդումները, չասեմ վատատեսական սցենարը, բայց նախատեսումները: Մենք ասում էինք՝ հնարավոր չէ, որ այս համակարգը արդյունավետ գործի: Եվ պետական բյուջեի վրա ավելորդ բեռ ենք մենք դնում այսօր՝ ապագա սպասումներն էլ անորոշության մեջ պահելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG