Մատչելիության հղումներ

«Ծախսվեց, եղա՞վ, կոնյակն ի՞նչ են անում»․ Փոխքաղաքապետը՝ թանկարժեք կոնյակների մասին


«Ծախսվեց, եղա՞վ, կոնյակն ի՞նչ են անում»․ Փոխքաղաքապետը՝ թանկարժեք կոնյակների մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ԱԺ-ում ներկայացրեց քաղաքապետարանի բյուջեի կատարողականը:

Երևանի քաղաքապետարանում 2014 թվականի բոլոր ծախսերը հիմնավորված են համարում։ Փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով Տարոն Մարգարյանի փոխարեն բյուջեի կատարողականը ներկայացնելու համար խորհրդարան էր եկել, ասաց, որ ծրագիրը պատահական մարդիկ չեն գրում, բյուջեն էլ գրեթե 100 տոկոսով կատարել են։

Հենց այս բյուջեով էր Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում, օրինակ, մոտ 30 միլիոն դրամի կոնյակ գնել։ Այս ծախսը Կամո Արեյանը նույնպես հիմնավոր համարեց:

«Ազատության» հարցին էլ, թե ի՞նչ են արել կոնյակը, նա խուսափում էր պատասխանել․ - «Հիմա կոնյակի հետ նենց հավես չունես, հա՞»

Կոնյակի հետ «հավես» չուներ նաև Արեյանը։ Շարունակում էր խուսափել պատասխանից, հարցը նորից կրկնեցինք․ ո՞ւր է կոնյակը․ - «Ծախսվեց, եղա՞վ, կոնյակն ի՞նչ են անում, այ բալա, էս տարիքին մինչև հիմա հլը չես որոշել կոնյակն ի՞նչ են անում»:

Արեյանին հիշեցրինք, որ ըստ «Հետք» պարբերականի կոնյակից բացի քաղաքապետարանը նաև թանկարժեք բաժակներ էր գնել, 4 հատ արծաթյա գավաթներից յուրաքանչյուրի համար էլ վճարել՝ 400 հազար դրամ։

Երևանի փոխքաղաքապետն ասաց, որ դրանք տարբեր պատվիրակությունների են նվիրել։

«Ուրեմն, Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ իմ քաղաքից, Երևան քաղաքն էլ էդ գավառական հոգեբանությամբ չի տառապում: Այո, իր եկած հյուրին, Երևան քաղաքը, Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ուղարկել», - ասաց Արեյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG