Մատչելիության հղումներ

Փաշինյան. Քանի դեռ հավաքը խաղաղ է, այն ցրելու ինստիտուտ գոյություն չունի


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անհանգստություն է հայտնում Հայաստանի ոստիկանության պետի հուզական վիճակի կապակցությամբ:

«Երեկվա իրադարձությունների հետ կապված ես մի դիտարկում կանեի. ես այսօր էլ ցերեկը որոշակի տեսանյութեր եմ դիտել, և ինչպես նախկինում, հիմա էլ ուզում եմ իմ անհանգստությունը հայտնել Հայաստանի ոստիկանության պետի հուզական վիճակի կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը, ով Երևանի Բաղրամյան պողոտայում է գտնվում ցուցարարների և ոստիկանների միջև բախումները կանխելու առաքելությամբ: - «Ես կարծում եմ` դա բացարձակապես անընդունելի է, երբ ուժային հսկայական կառույցի ղեկավարը իրեն կարող է թույլ տալ հուզական զեղումներ», - հավելեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում այս գիշեր տիրող իրավիճակին, Փաշինյանը, մասնավորապես, ասաց. - «Գոհունակությամբ կարող եմ նշել, որ երեկվա լարվածությունից հետո այսօր կարծես թե լարվածությունը նվազագույնի է հասցված»:

Նա ընդգծեց, որ որևէ հանգուցալուծում պետք է տեղի ունենա առանց բռնություն:

Մեր հարցին` երեկվա լարվածությունից հետո ոստիկանությունը ինչո՞ւ այսօր որևևէ գործողությունների չի գնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. -

«Ուզում եմ հավատալ և/կամ հույս ունենալ, որ ի վերջո ոստիկանությունը վերլուծել է հավաքների ազատոթյան մասին օրենքի վերաբերյալ մեր փաստարկները և հղումները, որ մենք երեկ ներկայացրել ենք, և այսօրվա լարվածության թուլացումը, հույս ունեմ, կապված է այդ փաստի հետ, որ Հայաստանի օրենսդրությունը հստակ է ամրագրում, որ քանի դեռ հավաքը խաղաղ է, այն ցրելու ինստիտուտ մեր օրենսդրությամբ գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG