Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյան. «Պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում»


Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․
Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

Երեկ Սանասարյանը անժամկետ հացադուլ սկսեց Ազատության հրապարակում։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն անժամկետ հացադուլ է սկսում Ազատության հրապարակում, իր խոսքով, հանուն վաղվա օրվա՝ ի նպաստ պայքարի:

«Որևիցե պահանջ չեմ դրել իշխանություններից, որովհետև գիտեմ՝ նրանց համար մարդու կյանքը ուղղակի եղած չեղած մի հաշիվ է։ Իմ հիմնական ակնկալիքը ժողովրդից է, որ կգան այստեղ և միասին կկատարենք մեր քայլը։ Այսինքն՝ իշխանությունների այն քայլը, որ մեզ ուղղակի քաշքշելով Բաղրամյանից ազատեցին ու կարծում են, որ ամեն ինչ հանգիստ ընթանալու է, նրանք չարաչար սխալվում են. պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում», - ասաց Սանասարյանը։

Հիշեցնենք՝ երեկ կեսօրից հետո ոստիկանները ուժ կիրառեցին և ցրեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների ակցիան: Երեկոյան ցուցարարներն արդեն Ազատության հրապարակում էին՝ քննարկելու հետագա անելիքները:

Ըստ Սանասարյանի, ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը ցուցարարները կշարժվեն դեպի Բաղրամյան փողոց:

«Եթե ուրբաթ օրը այստեղ այնքան մարդ լինի, որ կարողանանք գնալ Բաղրամյան, ես իմ հացադուլը կդադարեցնեմ ու բոլորի հետ միասին կքայլեմ Բաղրամյան։ Բաղրամյանը մերն է։ Այն, որ իրենք փորձում են կասկածի տակ դնել մեր վճռականությունը, մենք շարունակելու ենք ու պարտադրելու ենք, որ իշխանությունները նահանջեն», - ասաց ցույցերը համակարգող խմբի անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG