Մատչելիության հղումներ

Հունաստանի հարցում համաձայնություն ձեռք բերվեց


Բելգիա - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և ֆիննախարար Էվկլիդ Ցակալոտոսը եվրոյի գոտու գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 13-ը հուլիսի, 2015թ․
Բելգիա - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և ֆիննախարար Էվկլիդ Ցակալոտոսը եվրոյի գոտու գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 13-ը հուլիսի, 2015թ․

Պաշտոնական Աթենքը համակարգային բարեփոխումների պարտավորություն ստանձնեց:

Եվրոյի գոտու երկրների գագաթնաժողովում միաձայն որոշում է կայացվել Հունաստանի հարցում: Քիչ առաջ Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է CNN-ը:

Շուրջ մեկ շաբաթ տևած անընդմեջ և դրամատիկ բանակցություններից հետո 19 երկրները ի վերջո համաձայնության եկան Հունաստանը փրկելու հարցում:

Միջազգային դոնորների առջև հսկայական պարտավորություններ կուտակած Հունաստանը, որը հայտնվել էր եվրոյի գոտին լքելու իրական վտանգի առջև, այս նոր համաձայնությամբ տնտեսությունում համակարգային բարեփոխումներ է հանձն առել:

Մասնավորապես, Աթենքը պարտավորվել է բարեփոխել կենսաթոշակային համակարգը, էներգետիկ, աշխատանքային և ապրանքային շուկաներն ու ընդլայնել սեփականաշնորհման ծրագրերը:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG