Մատչելիության հղումներ

Վանաձորցի ակտիվիստներն ասում են՝ «մենք չենք լռելու»


Վանաձորցի ակտիվիստներն ասում են՝ «մենք չենք լռելու»
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով վանաձորցի ակտիվիստներն այսօր կենտրոնական հրապարակից երթով շարժվեցին դեպի Լոռու մարզի դատախազություն՝ պահանջելու պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին բռնություն կիրառած ոստիկաններին, ինչպես նաև դադարեցնել խաղաղ ցուցարարների քրեական ու վարչական հետապնդումը։

Այսպես վանաձորցիները սատարում են Երևանում նույն պահանջներով երթի դուրս եկած քաղաքացիներին. - «Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մենք չենք լռելու, և ցանկացած իրավիճակում, եթե կպնում են ՀՀ քաղաքացուն, ոչ միայն Երևանի բնակիչներին է դա վերաբերում, այլ ամբողջ Հայաստանով մենք իրար կողքի կանգնած ենք և պիտի լինենք միասնական, թույլ չտանք, որ նեղացնեն քաղաքացուն»։

«Կառավարությունը և մյուս պատկան մարմինները պետք է իմանան, որ մենք քնած չենք, միշտ տեր ենք կանգնելու մեր իրավունքներին, միշտ էլ պահանջելու ենք, որ մեր իրավունքները խախտողը պատասխանատվության ենթարկվի»։

Երթի մասնակիցները «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ իրենց չեն բավարարում ոստիկանությունում իրականացված ծառայողական քննության արդյունքները։

«Ամենակարևոր պատճառը այն է, որ պահանջը հստակ էր՝ էն մարդիկ, ովքեր բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, աշխատանքից ազատվեն։ Նման բան չի եղել։ Ես չեմ կարծում, որ ցածր պաշտոնով ոստիկանների պատժվելով հարցը լուծվելու է։ Էստեղ լուրջ դերակատարում ունի Վովա Գասպարյանը, ով հրաման է տվել»։

Ակտիվիստները երթի ընթացքում թռուցիկներ էին բաժանում և կոչ էին անում մյուսներին միանալ իրենց։ Դատախազության առջև իրենց պահանջները բարձրաձայնելուց հետո հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը այնքան ժամանակ, մինչև արդյունքի հասնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG