Մատչելիության հղումներ

Ռուբլու անկումը շարունակվում է


Ռուբլու անկումը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե երկրի տնտեսությունը այլևս վերելք է արձանագրելու:

Ռուսաստանի կենտրոնական բանկը վաղվա համար ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 60, եվրոյինը՝ 66 ռուբլուց ավելի: Ռուբլու անկումը պայմանավորում են նավթի ցածր գները և Չինաստանի ֆինանսական ճգնաժամը:

Ըստ Morgan Stanley բանկի վերլուծաբանների ուսումնասիրության, արդեն այս տարի կարող է սկսվել նավթի գների անկման եռամյա ժամանակաշրջանը, կարող է կրկնվել 1986 թվականի ճգնաժամը, երբ մեկ բարել նավթի գինը ընդամենը 10 դոլար էր: Բանկի վերլուծաբաններն իրական են համարում նման սցենարը՝ եթե Իրանն ու Լիբիան ակտիվորեն մտնեն նավթի համաշխարհային շուկա:

Արձանագրելով, որ նավթային ընկերությունների արժեթղթերն այսօր վաճառվում են ցածր գներով՝ վերլուծաբանները կանխատեսում են, թե Ռուսաստանի իշխանությունները ստիպված են լինելու է՛լ ավելի արժեզրկել ազգային արժույթը՝ ռուբլին: Սա նշանակում է, որ ճգնաժամը բացասաբար է անդրադառնալու առաջին հերթին շարքային ռուսաստանցիների կենսամակարդակի վրա, ինչպես եղել է Խորհրդային միության փլուզման տարիներին:

Այդուհանդերձ, բանկի փորձագետները նշում են, թե «պետք չէ հենց այսօր սպասել այդ խորը ճգնաժամին, քանի որ Ռուսաստանը դեռ ունի նախկինում կուտակած ռեսուրսներ»:

Մայիսից ի վեր նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել է քսան տոկոսով՝ այսօր կազմելով 53 ԱՄՆ դոլարից պակաս: Միջազգային ընկերությունները սառեցնում են նոր ծրագրերը նավթարդյունաբերության ոլորտում:

Միևնույն ժամանակ, երեկ լավատեսական հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի տնտեսության անկումը հասել է վերջնակետին, և առաջիկայում վերելք է սպասվում․ - «2016-ին մեր տնտեսությունը հստակ աճ է արձանագրելու»:

Ռուբլին, այդուհանդերձ, այսօր շարունակում է անկում ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG