Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ն այսօր ևս կշարունակի բողոքի ակցիաները


Ցուցարարների վստահ են, որ փակուղու մեջ ոչ թե իրենց շարժումն է հայտնվել, այլ իշխանությունները։

Չորս օր Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց անցկացնելու անհաջող փորձերը «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամներին չեն հիասթափեցրել:

Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակին հարակից տարածքում բողոքի ցույցն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաները կշարունակվեն նաև այսօր երեկոյան։

Ցուցարարների վստահ են, որ փակուղու մեջ ոչ թե իրենց շարժումն է հայտնվել, այլ իշխանությունները։

«Իշխանությունները եթե փակուղու մեջ չլինեին, կհայտարարեին, թե որ աղբյուրից են սուբսիդավորելու: Այսինքն, իրենց համար էլ պարզ չէ: Հիմա մենք ցույց են տալու, որ կամայականությանը չենք ենթարկվում ու մենք մեր պայքարը տանում ենք: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը», - հավելեց Սանասարյանը:

Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայի նստացույցի օրերին, նախագահ Սերժ Սարգսյանը պնդել էր, թե սակագնի բարձրացումը արդարացված է, իսկ այդ որոշման չեղարկումը ծայրահեղ վտանգավոր և առաջարկել էր անվստահության հարցը լուծելու համար ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել՝ ընդգծելով, որ մինչև դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը։

Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, արդեն վաղվանից Էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով։

«Աուդիտի վերջում քաղաքացին նորից առերեսվելու է թանկացած էլեկտրաէներգիայի վճարները հայթայթելու պրոցեսի հետ, և իրականում այն ժամանակ են դուրս գալու փողոց: Երբ գա այդ ժամանակը, մենք կոչ ենք անելու ուղղակի չվճարել թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց», - ասաց Դավիթ Սանասարյանը:

Թեև «Ոտքի՛ Հայաստան»-ի պահանջները վերաբերում են էլեկտրաէներգիայի սակագնին, շարժումն այսօրվանից կմիանա նաև սահմանադրական բարեփոխումներին ու գործող ռեժիմին ոչ ասող նախաձեռնությունների բողոքի ակցիաներին։

XS
SM
MD
LG