Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն առաջին խորհրդակցություն են անցկացրել Սիրիայի հարցով


Ջոշ Ըրնեսթ, արխիվ
Ջոշ Ըրնեսթ, արխիվ

Խորհրդակցությունը տևել է մոտ մեկ ժամ։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնն առաջին խորհրդակցություն են անցկացրել Սիրիայի հարցով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը։

Նրա փոխանցմամբ՝ խորհրդակցությունը տևել է մոտ մեկ ժամ, և նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանը պատրաստվում է ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում։

Գործակալությունը նշում է, որ դեռևս տասը օր առաջ հարյուրավոր իրանցի զինվորականներ են ժամանել Սիրիայի հյուսիսային շրջան։ Բաշար ալ-Ասադի բանակի հետ միասին իրանցիները փորձելու են վերադարձնել այն շրջանները, որոնք այսօր վերահսկվում են Ասադի ընդդիմադիրների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

Reuters-ը նաև հայտնում է, որ իրանցի զինվորականներն ու Սիրիայի բանակն այդ գործողություններն իրականացնելու են ռուսական օդուժի հետ միասին։

Արևմտյան աղբյուրներն արդեն երկու օր է հայտնում են, որ ռուսական օդուժը ռմբակոծում է նաև Սիրիայի ընդդիմադիրների դիրքերը, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծում են այն շրջանները, որտեղ չկան «Իսլամական պետության» ներկայացուցիչներ: Էռ-Ռիադը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այդ ռմբակոծությունները։ Ավելին՝ սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի կողմից, Ռուսաստանին պատերազմ է հայտարարել։ Չի բացառվում, որ ռուսական ռազմական օդանավերը գործողություններ իրականացնեն նաև Սիրիայի սահմաններից դուրս։

Մոսկվան երեկ հայատարարել է, որ եթե Իրաքը օգնություն խնդրի, իրենք պատրաստ են ահաբեկիչների դեմ պայքարում օգնել նաև Իրաքին։

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երեկ հայտարարել է, որ ինքը կողջուներ, եթե ռուսական ռազմական օդանավերը իր երկրի տարածքում ռմբակոծեին «Իսլամական պետության» դիրքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG