Մատչելիության հղումներ

Գյումրիում բացվեց Կուրսկի հրապարակը


Նորաբաց Կուրսկի հրապարակը Գյումրիում
Նորաբաց Կուրսկի հրապարակը Գյումրիում

Հրապարակը բացվեց այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

Ռուսական ռազմակայանը հյուրընկալած Գյումրին այսուհետ նաև երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հաղթակամար և հեռավոր Կուրսկ քաղաքի պատվին անվանակոչված հրապարակ կունենա: Երկուսն էլ բացվեցին այսօր՝ այդ առիթով Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

Նորաբաց Կուրսկի հրապարակը հատվում է Դուդկո փողոցի հետ, որի սկզբնամասում գործում է հայ-ռուսական գրադարանը: Տեղը ռուսական կողմն է ընտրել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չթաքցրեց` ամեն ինչ արել են, որ որոշումը նրանց սրտով լինի․ - «Մի քանի տեղ առաջարկեցինք, բայց իրենք սա ընտրեցին»:

Կուրսկում պաշտոնական տվյալներով շուրջ 13 հազար հայ է ապրում ու աշխատում: Հենց նրանք էլ նախաձեռնել են այս անվանափոխությունը՝ խոստանալով հետագայում օգնել ու տեղում ներդրումներ անել:

Միջոցառմանը մասնակցելու եկած Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան հպարտությունը չէր թաքցնում` ուրախ էր, որ հայերը նման որոշում են կայացրել:

«Մեր բազմադարյա բարեկամությունը չպետք է ճաքեր տա ոչ մի հանգամանքում, նույնիսկ եթե նարնջագույն հեղափոխությունների արտահանողները մեծ ջանքեր գործադրեն: Մեր նախագահը կարծում է, որ դուք ամենակարևոր ռազմավարական գործընկերն եք», - հայտարարեց Օլգա Գերմանովան:

Հայ ռուսական բարեկամությունից խոսելով՝ Կուրսկի քաղաքապետը և նահանգապետի տեղակալը առանձնակի շեշտադրում էին, որ Կուրսկի մարզը սահմանակից է Ուկրաինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG