Մատչելիության հղումներ

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կուրախացնի ռուսներին և «Իսլամական պետությանը»


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնը, արխիվ, Լոնդոն, 2015թ.
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնը, արխիվ, Լոնդոն, 2015թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնը երեկ հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից իր երկրի դուրս գալը «լավ լուր կլինի միայն Մոսկվայի և Ռաքքայի [«Իսլամական պետության» ոչ պաշտոնական մայրաքաղաքը] համար»։

The Times-ի փոխանցմամբ, Ֆալլոնն ասել է, որ բրիտանացիների դուրս գալը ԵՄ-ից մեծ վնաս կհասցնի Արևմուտքի անվտանգությանը։ Նրա խոսքով, դաշնակիցներին խիստ մտահոգում է ԵՄ-ից Բրիտանիայի հնարավոր դուրս գալու հեռանկարը, որը հնարավոր է ամռանը կայանալիք հանրաքվեով։

Ֆալլոնի հայտարարությանը խիստ մեկնաբանությամբ պատասխանել է Brexit-ի [այդպես են արևմտյան մամուլում անվանում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը] մեծ ջատագով Իեն Դունքան Սմիթը․ - «Լավագույն նվերը «Իսլամական պետությանը» Եվրոպայի բաց սահմանների քաղաքականությունն է: Այն ահաբեկիչներին ընձեռել է Եվրոպա սողոսկելու և գրոհներ իրականացնելու հնարավորություն: Մեր անդամությունը ԵՄ-ին միայն խոցելի են դարձրել մեր վիճակը, ինչը նշանակում է, որ մենք անպաշտպան ենք Մեծ Բրիտանիա նման մարդկանց մուտքն արգելելու հարցում»։

Սմիթի պնդմամբ, Բրիտանիայի պաշտպանության հիմքը ՆԱՏՕ-ի և ամերիկացիների պատկան ծառայությունների համագործակցությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG