Մատչելիության հղումներ

Հակոբ Չոլակյան. Քեսաբցի երեխաների մեծ մասին կուրացած ու սպանված էին գտել


Հակոբ Չոլակյան
Հակոբ Չոլակյան

Քեսաբահայ գրողը մի քանի գրքերում ամփոփել է հայրենի բնակավայրի արյունալի պատմությունները։

Քեսաբահայ գրող, լեզվաբան Հակոբ Չոլակյանը մի քանի գրքերում ամփոփել է հայրենի բնակավայրի արյունալի պատմությունները։

Հայաբնակ շրջանը, որը դեռ մեկ դար առաջ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, անցած մեկ դարում երեք անգամ դատարկվեց՝ երկու անգամ երիտթուրքերի կողմից, մի անգամ էլ երկու տարի առաջ՝ սիրիական պատերազմի ժամանակ։

«Տոհմեր, գերդաստաններ են ջնջվել տարագրության ճամփաներում, 8000-ից 9000 մարդ է տեղահանվել, 1919-20 թվականներին վերադարձել է 1000-ից 1200-ը։ Ահավոր, հսկայական կորուստ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չոլակյանը։

Ուսումնասիրելով մեկ դարյա պատմությունը՝ գրողը նշում է՝ Թուրքիային սահմանակից հայաբնակ շրջանը հարյուր մեկ տարվա ընթացքում կորցրեց իր բնակչության գերակշիռ մասը, սակայն գաղթի ճամփան բռնած քեսաբցիների գոնե փոքր մասը հնարավորություն ունեցավ վերադառնալ հայրենի բնակավայր ու չնայած կորստի մեծ ցավին՝ ոտքի կանգնել ու շենացնել այն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG