Մատչելիության հղումներ

Հայ կինոյի համար «զարգացման հետաքրքիր ճանապարհներ կան»


Րաֆֆի Մովսիսյանը (ձ) և Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպմանը, 22-ը հունիսի, 2016 թ․
Րաֆֆի Մովսիսյանը (ձ) և Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպմանը, 22-ը հունիսի, 2016 թ․

Հուլիսի 17-ին մեկնարկող 13-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի նպատակներից է նաև հայ կինոյի զարգացմանը նպաստելը:

Այս ծրագիրն ընդգրկում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող հայազգի կինոգործիչների աշխատանքները:

«Ազատության» հարցին, թե փառատոնի գոյության ընթացքում հայ կինոյի զարգացման ինչպիսի միտումներ են արձանագրվել, «Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց․ - «Այսպիսի վիճակագրության չունեմ, թե հենց Հայաստանում նկարահանված քանի ֆիլմ կա․․․ Պետական հովանովորությամբ «Հայք» կինոստուդիան ամեն տարի նկարահանում է 10-15 վավերագրական ֆիլմ, Ազգային կինոկենտրոնը նկարահանում է մինչև 4-5 լիամետրաժ ֆիլմ: Բայց նաև կան անկախ կինոստուդիաներ, որոնք որ նկարահանում են շատ ֆիլմեր․․․ այդպիսի մենք վիճակագրություն չունենք, թե քանի հայկական ֆիլմ է նկարահանվել տարվա ընթացքում»:

«Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հավելեց․ - «Ցավոք, կինոկենտրոնը, որը պետք է վարի այդ վիճակագրությունը, նրանք չունեն այդ բաժինը: Եվ ոչ ոք չգիտի, թե Հայաստանում քանի ֆիլմ է նկարահանվում, ինչ տեսակի»:

Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ՝ այսօր «բավական հետաքրքիր ճանապարհներ կան հայկական կինոյի զարգացման համար»․ - «Նույն Եվրիմաժի անդամակցությունը, նույն տարբեր համատեղ արտադրությունների հնարավոր ձեռքբերումները, և՛ արտադրվող ֆիլմերի թիվը․ մեր ծրագրում ընդգրկվել են հենց տեղական արտադրության ֆիլմեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG