Մատչելիության հղումներ

Իրաքի նախագահը «Իսլամական պետության» սպառնալիքը միավորիչ գործոն է համարում


Ըստ Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի՝ ԻՇԻՊ-ի զինյալների բարբարոսությունները նպաստեցին տարածաշրջանի ջլատված ուժերի միավորմանը: Նյու Յորքում նա շեշտել է Իրաքի հարևանների նպաստը ջախջախելու ահաբեկչական ծայրահեղականներին, որոնք կորցնում են տարածաշրջանի սունի մահմեդականների աջակցությունը

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի կարծիքով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների բարբարոսությունները նպաստեցին տարածաշրջանի ջլատված ուժերի միավորմանը: Նյու Յորքում նա շեշտել է Իրաքի հարևանների դերը՝ ահաբեկչական ծայրահեղականներին ջախջախելու գործում, որոնք կորցնում են տարածաշրջանի սուննի մահմեդականների աջակցությունը:

Ըստ Իրաքի նախագահի, ԻՊ խմբերի անսահմանափակ վերահսկողության մոլուցքը և հետամնաց հայացքները բոլորին է վախեցրել: Անցյալ շաբաթ, ՄԱԿ-ի վեհաժողովում հնչեցրած իր ճառում Իրաքի նախագահը կոչ էր արել արմատախիլ անել «Իսլամական պետություն» կոչեցյալը: ԱՄՆ-ի ջանքերով կազմակերպված դաշինքը կոչված է հենց այդ նպատակին ծառայելու: Սակայն ԱՄՆ-ը Արևմուտքի և արաբական պետությունների այդ դաշինքում չի ներգրավել Իրանին՝ չնայած լարվածության թուլացմանը: Ըստ նախագահ Մաասումի՝ համագործակցել, թե՝ ոչ, դա Իրանի և ԱՄՆ-ի գործն է: Սակայն Իրանը առաջին մարդասիրական, ռազմական և այլ կարգի օգնության տրամադրողներից էր ծայրահեղականների դեմ պայքարում: Նախագահ Մաասումը շեշտում է նաև Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի աջակցությունը: Վերջինս մեծ ճնշման տակ է՝ ավելի մեծ դեր ստանձնելու ծայրահեղականների դեմ պայքարում: Ըստ Թուրքիայի նախագահի, իրենք պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարի յուրաքանչյուր կարգի համագործակցության: «Սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որ հետապնդի ժամանակավոր լուծումներ, ոչ էլ թույլ կտա այլոց նման քաղաքականությամբ հանդես գալ», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա նշանակում է, որ Իրաքյան քրդերը ծայրահեղականների դեմ դիմադրության առաջնագծում են և միջազգային օգնություն են ստանում և Թուրքիան մտահոգություններ ունի, որ դա կհզորացնի նրանց անկախական ձգտումները:

Իրաքի նախագահը համոզմունք հայտնեց, որ դա չի հանգեցնի անկախության:

«Իսլամական պետությունը միավորիչ հանգամանք էր իրաքյան բոլոր խմբերի համար, որովհետև բոլորը հասկանում էին իրավիճակի օրհասականությունը: Իրաքի ներքին վեճերը և տարակարծությունները պետք է լուծվեն, քանի որ դրանց շարունակությունից ոչ ոք չի շահելու», - ասել է Իրաքի նախագահը:

Նշենք, որ Իրաքի նախագահը Թալաբանիների թևը ներկայացնող սորանի քուրդ է: Ավելի վաղ նա Իրաքի նոր վարչապետ նշանակեց շիա արաբ Հայդեր Ալ-Աբադիին: Ըստ Մաասումի՝ Քրդական Ինքնավարության անկախական ձգտումները տարածաշրջանային լուրջ վտանգների սկիզբ կդնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG