Հինգշաբթի, Մայիս 17, 2012 Ժամանակը Երեւանում 06:57

Լուրեր

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Տեքստի չափը - +
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի, ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ եւ Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:

Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: