Մատչելիության հղումներ

Օբամային «խորապես մտահոգել» է մարդասպանի ազատ արձակումը


Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «խորապես մտահոգված է» Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպային սպանած զինվորականին ներում շնորհելու փաստի առնչությամբ։

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիթորի փոխանցմամբ, Օբաման կարծիք է հայտնել, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու՝ Իլհամ Ալիեւի վճիռը «հակասում է տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու եւ հաշտեցման շարունակական ջանքերին»։

Թոմի Վիթորը հավելել է, որ Վաշինգտոնը բացատրություններ է պահանջել Բուդապեշտից՝ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու որոշման կապակցությամբ։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG