Մատչելիության հղումներ

Բնապահպանները ներխուժել են հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովի դահլիճ


Տասնյակ բնապահպաններ այսօր ներխուժեցին Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովի դահլիճ:

Երիտասարդները բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում էին խմել Հայաստանի գետերի ջուրը՝ ցույց տալով, թե որքան աղտոտված են դրանք թափոնների հետևանքով: Բնապահպանության, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարները հրաժարվեցին վերցնել ջրով լի բաժակները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երիտասարդներից մեկին սպառնաց` «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:

Թեև ըստ համաժողովի օրակարգի նախատեսված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, սակայն նա չներկայացավ նիստերի դահլիճ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանը պատրաստ է հենց այսօր ընդունել բնապահպանների խմբին:

Համաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանները:

Բնապահպանները պաստառները պարզած շարունակում են հետևել նիստին:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG