Մատչելիության հղումներ

HRW. Թուրքիայում տանջում են կալանավորվածներին


Human Rights Watch-ի լոգոն
Human Rights Watch-ի լոգոն

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն, Թուրքիայի անվտանգության ուժերը խախտում են քաղաքացիական անձանց իրավունքները։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույցում մեղադրում է Թուրքիայի ոստիկանությանը՝ քուրդ ապստամբների դեմ կռիվներում կալանավորվածներին վատ վերաբերվելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Զեկույցում ներկայացված են մի շարք դեպքեր, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելյան հատվածում:

Ըստ Human Rights Watch-ի գլխավոր հետազոտող Էմմա Սինքլեյր Վեբի, իրենց կողմից հայտնաբերված դեպքերը ցույց են տալիս, որ քաղաքացիական անձինք բանտերում ենթարկվում են բռնությունների ու կտտանքների: Մարդիկ ժամերով ծնկաչոք են պահվում՝ մահապատժի ենթարկվելու սպառնալիքի ներքո:

Ըստ դիտորդների, ոստիկանության նման գործելաոճը, նրանց պատասխանատվության կանչելու լծակների բացակայության արդյունք է, որը վախի մթնոլորտի տարածման ու բռնությունների ավելացման աղբյուր է, որն էլ ահ ու սարսափ սփռելու ոստիկանության քաղաքականության մաս է նաև:

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Human Rights Watch կազմակերպության մեղադրանքներին և հրաժարվել են նրա հետ միասին դեպքերը հետաքննելու առաջարկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG