Մատչելիության հղումներ

Սաստիկ ձնաբուք ԱՄՆ-ում


Սաստիկ ձնաբուքը անցել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներով: Մայրաքաղաք Վաշինգտոնը, ինչպես նաև հարավային ու միջինարևմտյան նահանգները և ամբողջ արևելյան ափը հայտնվել են ձյան տակ:

Շաբաթներ շարունակ եղանակային խիստ պայմաններ էին ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում, ձյան ծածկույթը որոշ հատվածներում հասնում էր ավելի քան երկու մետրի:

Ըստ Մեյն նահանգի մի բնակչի՝ մարդիկ արդեն հոգնել են այս ամենից: «Այս ձմեռը մտափոխ արեց ձմռան սիրահարներին անգամ», - ասել է նա:

Ձյան տեղումները ավելի են սաստկանալու: Կենտրոնական ու միջինատլանտյան նահանգներում առաջին նմանատիպ տեղումներն են արձանագրվում՝ առերեսվելով Բոստոնի նման հյուսիսային քաղաքների համար բնորոշ խնդիրների, ինչպես՝ անանցանելի ճանապարհներ, չեղյալ հայտարարված ու հետաձգված թռիչքներ, վնասված ու քանդված տներ ու ջեռուցման համակարգեր, փակված դպրոցներ, աշխատավայրեր և այլն:

Թենեսի նահանգում գտնվող Նաշվիլ քաղաքի ոստիկանության ղեկավարը նշում է, որ իրենք պատրաստվում են ավելի վատին: «Բոլորին հորդորում ենք մնալ տներում: Ճանապարհների վիճակը ավելի է վատանալու», - աել է նա:

Երկու օր շարունակ Վաշինգտոնի տարածաշրջանում ծառերը արմատախիլ անող մրրիկ էր, ջերմաստիճանը մինչև նվազել էր մինչ -15 աստիճան: Որոշ մեքենատերեր այլևս հույս չունենալով հանել իրենց մեքենաները ձնից՝ անցել են փոխադրման այլ եղանակների:

Ի հավելումն այս ամենի, Արևմտյան Վիրջինիայում 100 ցիստեռնից բաղկացած նավթամթերքով լի շարժակազմը վթարի է ենթարկվել՝ դուրս գալով գծերից, ինչ ուժգին պայթյունի պատճառ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG