RFE/RL
Sites by Language
Գլխավոր թեմաներ.
Ընտրություններ 2013
Shqip
evropaelire.org
عربی
iraqhurr.org
Հայերեն
azatutyun.am
Авар
radioerkenli.com
Azərbaycanca
azadliq.org
Нохчийн
radiomarsho.com
BiH/Hrv/Srb/CG
slobodnaevropa.org
Беларуская
svaboda.org
دری
da.azadiradio.org
ქართული
radiotavisupleba.ge
English
rferl.org
Адыгэ
khutynygharadio.com
Қазақ
azattyq.org
Kыргыз
azattyk.org
Македонски
makdenes.org
پشتو
افغانستان
pa.azadiradio.org
پاکستان
mashaalradio.org
فارسی
radiofarda.com
Românește
europalibera.org
Тоҷикӣ
ozodi.org
Татар
azatliq.org
Turkmen
azathabar.com
Українська
radiosvoboda.org
Ўзбекча
ozodlik.org
Русский
Россия
svoboda.org
Казахстан
rus.azattyq.org
Армения
rus.azatutyun.am
Азербайджан
radioazadlyg.org
Грузия
ekhokavkaza.com
Киргизия
rus.azattyk.org
Таджикистан
rus.ozodi.org
«Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է 28 լեզուներով: Մեր ծրագրերը հասանելի են տեղական ռադիոհաճախություններով, արբանյակային հեռարձակմամբ եւ ինտերնետով: Հեռարձակումները ռադիո կամ արբանյակային ընդունիչով որսալու համար ծանոթացեք այս էջում ներկայացվող տեղեկատվությանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան
Բջջային
Մուտք
Գրանցվել
Ելք
Գլխավոր էջ
Արխիվ
Լուրեր
Բաժիններ
Հայաստան
Տարածաշրջան
Ղարաբաղ
Միջազգային
Քաղաքական
Տնտեսություն
Իրավունք
Հասարակություն
Մշակույթ
Ազատություն TV
Տեսադարան
Խաչմերուկ
Տեսաշար
Մաքս TV
Մաքս ակումբ
Մշակույթ
Օրվա տեսաշար, 19 հունիսի, 2013
Տեսակետների խաչմերուկ, 14 հունիսի, 2013
Ռադիո
Առավոտյան ծրագիր
Ցերեկային ծրագիր
Երեկոյան ծրագիր
«Հարսնաքարի» գործ. վկաները խուսափում են մանրամասներից
Ինչպես լսել FM հաճախությամբ
Ինչպես լսել արբանյակով
Լսել օնլայն
Կապը մեզ հետ
«Ազատություն» ռ/կ
Պրահա` +420221122435
Երեւան` +37410561064
E-mail: armenian@rferl.org
Հրապարակումների օգտագործման թույլտվություն
Միշտ հասանելի
Բջջային
RSS
Պոդկաստ
Facebook
Twitter
YouTube
in English
Հինգշաբթի, Հունիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 14:24
Ռադիո | ժամանակացույց
Ազատություն TV
Ռադիոհաղորդում
Օնլայն ռադիո
Պոդկաստներ
Վերջին լուրերը
Վերջին հոդվածները
Օրվա տեսաշարը
Օրվա տեսաշար, 19 հունիսի, 2013
Նախարարը հաստատում է, որ «Գազպրոպմ»-ի հետ բանակցություններ են վարում բաժնետոմսերը զիջելու շուրջ
Youtube
Ազատություն TV
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բոլոր լրագրողները եւ թղթակիցները պետք է պահպանեն հետեւյալ սկզբունքները
Ճշգրտություն
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողները պետք է անեն առավելագույնը` ապահովելու, որպեսզի բոլոր հաղորդումները եւ հրապարակումները (այդ թվում` Ինտերնետով) լինեն փաստական առումով ճշգրիտ։ Այն դեպքերում, երբ որեւէ էական փաստի շուրջ առկա են կասկածներ կամ տարաձայնություններ, տեղեկատվությունը պետք է հիմնված լինի առնվազն երկու անկախ աղբյուրների վրա։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողները չպետք է հեռարձակեն կամ հրապարակեն նյութեր` հիմնված խոսակցությունների կամ չհաստատված տեղեկատվության վրա։
Փաստական սխալները պետք է ուղղվեն հնարավորինս շուտ։
Անկողմնակալություն
Տեղեկատվությունը պետք է մատուցվի փաստական համատեքստում, ինչը նպաստում է իրադարձությունների եւ թեմաների ըմբռնմանը եւ ապահովում է հստակություն` առանց աղավաղումների կամ կողմնակալության։
Լրագրողները պետք է ճշգրիտ եւ հավասարակշռված ներկայացնեն հակադիր կամ տարբերվող կարծիքները բոլոր թեմաներով։ Երբ կազմակերպությունները կամ անձինք, որոնց տեսակետները կարեւոր են ծրագրի հավասարակշռվածությունը ապահովելու համար, հրաժարվում են մեկնաբանություններից, հարկ է դա նշել հաղորդման մեջ կամ հոդվածում։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պետք է անկախ լինի որեւէ քաղաքական կուսակցությունից, կառավարող կամ ընդդիմադիր խմբից, արտերկրում գործող հայրենակցական կազմակերպությունից, առեւտրային կամ այլ մասնավոր շահեր հետապնդող կազմակերպությունից կամ կրոնական կառույցից` լինի դա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռադիո- եւ հեռուստահաղորդումների հեռարձակման երկրներում («Հեռարձակման տիրույթ») կամ դրանցից դուրս, եւ չպետք է սատարի կամ քարոզի որեւէ առանձին քաղաքական, տնտեսական կամ կրոնական տեսակետ։
Վերլուծություն, մեկնաբանություն եւ խմբագրականներ
Բոլոր հաղորդումները եւ հրապարակումները պետք է պարունակեն հավելյալ տեղեկատվության եւ պարզաբանումների տարրեր, որոնք կօգնեն լսարանին` ավելի լավ հասկանալու հաղորդվող տեղեկատվության նշանակությունը եւ հետեւանքները։ Լրագրողները չպետք է փաստական հաղորդումներ ներմուծեն իրենց անձնական տեսակետները կամ դատողությունները։
Մեկնաբանություններից պետք է հիմնականում խուսափել։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների կողմից կարող են մեկնաբանություններ գրվել շատ բացառիկ դեպքերում եւ միմիայն Հեռարձակման տնօրենի կամ նրան փոխարինողի կողմից նախապես հավանության արժանանալու դեպքում։ Ռադիոկայանի աշխատակից չհանդիսացող փորձագետի ներկայացրած մեկնաբանությունները պետք է համապատասխանեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մասնագիտական չափանիշներին։
Չափավոր եւ հարգալից տոնը
Հաղորդումներում եւ հրապարակումներում պետք է միշտ պահպանվի հանդարտ եւ չափավոր տոնը, դրանցում պետք է երեւա քաղաքակիրթ, կշռադատված բանավեճի մոդելը եւ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։ Հաղորդումները եւ հրապարակումները չպետք է կրոնական, ազգային, սոցիալ-տնտեսական կամ մշակութային հողի վրա անվանարկեն որեւէ անձի կամ խմբերի եւ պետք է պահպանեն վարվելակերպի եւ ճաշակի ընդհանուր չափանիշները։
Հաղորդումները եւ հրապարակումները չպետք է պարունակեն նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել որպես բորբոքիչ կամ բռնություն հրահրող։ Հուզումների կամ այլ լարված իրավիճակների վերաբերյալ ծրագրերը պետք է լինեն հավասարակշռված եւ փաստական։
Քարոզչությունից խուսափելը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, որոնք բնորոշ են ժողովրդավարական երկրներին։ Այդուհանդերձ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը չպետք է քարոզի որեւէ առանձին քաղաքականության որդեգրում կամ օրենսդրության ընդունում, իսկ ռադիոկայանի ծրագրերը չպետք է կողմ կամ դեմ լինեն ընտրովի կամ նշանակովի պաշտոնների հավակնող թեկնածուներին։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի Հելսինկյան եզրափակիչ ակտին համահունչ։ Այդուհանդերձ, հաղորդումները կամ հրապարակումները չպետք է քարոզեն կամ սատարեն անջատողական շարժումները։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է բոլոր անձանց ճանապարհորդելու եւ միգրացիայի ազատությունը` համապատասխան միջազգայնորեն ճանաչված նորմերի։ Այդուհանդերձ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները եւ հրապարակումները չպետք է հրահրեն դասալքություն կամ խրախուսեն արտագաղթը:
Վարքականոնը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմը եւ թղթակիցները պետք է իրենց վարքում պահպանեն էթիկական ամենաբարձր չափանիշները` հատուկ ուշադրություն դարձնելով շահերի բախումից խուսափելու, կամ անձանց եւ խմբերի հետ իրենց հարաբերություններում` Հեռարձակման տիրույթում կամ դրանից դուրս, քաղաքական կամ կոմերցիոն շահերի դրսեւորումներից։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները եւ թղթակիցները ոչ մի դեպքում չպետք է չարաշահեն իրենց կարգավիճակը որպես հրապարակային դեմքեր կամ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բարի համբավը` իրենց անձնական շահը առաջ մղելու կամ եկամուտ ստանալու համար։
Տեղեկատվական էջեր
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ՏՎՅԱLՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖՈՐՈՒՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
RSS
PODCASTING
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ՓՈԽԱՆՑԵԼ
Տառատեսակներ
AZATUTYUN.AM-Ը ԲՋՋԱՅԻՆՈՎ