Մատչելիության հղումներ

Երեւանում կթաղեն «կարմիր խնձորը»


«Որպես Հայաստանում ապրող կանայք` մենք հասկանում ենք, որ «կարմիր խնձորի» ավանդույթը իր խորհրդանշական ու նաեւ գործնական իմաստով ոտնահարում է կանանց իրավունքները, այդ պատճառով որոշեցինք նման ակցիա նախաձեռնել եւ ցույց տալ մեր վերաբերմունքը», - ասում է Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լառա Ահարոնյանը:

«Թաղման թափորը» բացառապես կանանցից չի կազմվելու` արդեն որոշ տղամարդիկ ցանկություն են հայտնել միանալ ակցիային: Ճանապարհին նրանք ձեռքներին կունենան կարմիր խնձորներ, որոնք այգում կնետեն նախապես փորված փոսն ու իրենց հրաժեշտի խոսքով խնձորն իր ավանդութային պատմությամբ հողին կհանձնեն:

Լառան բացատրում է, որ ակցիան իսկապես արտահայտում է իրենց դիրքորոշումը կնոջ մինչամուսնական անաղարտությունը խորհրդանշող «կարմիր խնձորի» ավանդույթի նկատմամբ, սակայն այս կերպ ամենեւին նպատակ չունեն ազատ սեռական հարաբերություններ քարոզել, պարզապես ձգտում են վերհանել անձնական կյանքի սեփական ընտրության ու դրա գաղտնիության պահպանման` մարդու տարրական իրավունքը: Իրենք հաճախ են լինում մարզերում ու ծանոթ են, թե ինչ մեծ ճնշում եւ մտավախություն է այդ ավանդույթը հատկապես Երեւանից դուրս բնակվող աղջիկների համար:

Ի դեպ, ավանդույթի նկատմամբ վախը փոքր չէ նաեւ մայրաքաղաքում. «Մաքս Լիբերթի»-ի անցկացրած փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ առաջադեմ ձեւացող շատ երիտասարդներ, այդուհանդերձ, խուսափում են անգամ բարձրաձայն խոսել տաբու համարվող այս թեմայի շուրջ:


Սեդա Պապոյան
XS
SM
MD
LG