Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ հարցով զեկուցողներին հերթ չհասավ
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր հավաքվել էր քննարկելու մեկ հարց՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի շուրջ ներկայացնի հարակից զեկուցում, թե՞ չներկայացնի: Նշանակված էին բանախոսներ, սակայն քննարկումն այլ ընթացք ունեցավ, զեկուցողներին հերթ չհասավ: