Հայաստանի ՊՆ-ն «ահաբեկչական բնույթ ունեցող» է որակում Ադրբեջանի գործողությունները
Պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում և ահաբեկչական բնույթի է համարում Ադրբեջանի գործողությունները, որոնց հետևանքով երեկ երեկոյան Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղության առաջնագծում զոհվել են երկու զինծառայողներ՝ 20-ամյա Վահե Վանոյանը և 19-ամյա Միքայել Թորոսյանը: