Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 24-ը փետրվարի)

«Ազգ»-֊ը հիշեցնում է, որ 2005 թվականի փետրվարի 18֊-ին Հայաստանում ԱՄՆ֊-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու դահլիճում առաջին անգամ հնչեցրեց «ցեղասպանություն» բառը: Թերթը մեջբերել է Էվանսի մարգարեական ելույթի ավարտը. - «Որեւէ մեկը կարող է այս սենյակից դուրս գալ եւ աղավաղել իմ ասածները, եւ ես կարող եմ կորցնել իմ պաշտոնը: Գիտակցում եմ, որ ռիսկի եմ դիմում, որովհետեւ այս հարցի քննարկումով առաջ եմ անցնում Միացյալ Նահանգների կառավարության որոշ այլ տարրերից: Բայց խորապես համոզված եմ, որ ճիշտ եմ վարվում այս հարցում ձեզ հետ հավասարապես նույն մակարդակի վրա գտնվելու համար: Կարծում եմ, 90 տարին շատ երկար ժամանակ է, որ չքննարկենք այս հարցը եւ չկոչենք իրերն իրենց անուններով»: Թերթը նաեւ տեղեկացնում է, որ մարտի 4֊-ին Բեւերլի Հիլզում գալա֊-խնջույք է կազմակերպված ի պատիվ դեսպան Էվանսի:

«Չորրորդ իշխանություն»-֊ը այսպես է նկարագրում Հայաստանի ընդդիմության վիճակը. - «Ստեփան Դեմիրճյանը շատ լավ հասկանում է, որ իր աստեղային ժամն ավարտվել է 2003-֊ին, եւ հիմա նույնիսկ ամենաիդեալական ընտրությունների դեպքում հազիվ 5 տոկոս հաղթահարի: Վազգեն Մանուկյանը նույնպես ամբիցիաներ ունենալ չի կարող, եւ ամենալավը հենց ինքն է գիտակցում դա: Նույնը կարելի է ասել նաեւ Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի մասին: Կամ մի՞թե որեւէ մեկը լրջորեն հավատում է, թե, օրինակ, Արամ Կարապետյանն այնքան հիմար է, որ կարող է ամբիցիաներ ունենալ: Իրականությունն այն է, որ այս ուժերին ամենայն հավանականությամբ իշխանությունները պարզապես հրահանգել են չմիավորվել»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ «Աշխարհի եզդիների ազգային միության» նախագահության որոշմամբ՝ «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ընտրվել է միության պատվավոր անդամ: «Երեկ եզդիների ազգային՝ Զատիկի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանը հայտարարել է, որ ինքն ու համայնքը Ազգային ժողովի ընտրություններում պաշտպանելու են «Դաշինք» կուսակցությանը», - գրել է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, շուրջ երկու շաբաթ առաջ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Ջանոյանը եւ մաքսատան ղեկավար անձնակազմի մի շարք պաշտոնյաներ: Թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս պաշտոնանկությունները կապված են եղել բջջային հեռախոսների մաքսանենգության հետ: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ ինչ֊-որ երկրից դեպի Հայաստան թռչող ինքնաթիռ բարձվել է 20 արկղ բջջային հեռախոս, սակայն մաքսատանը մուտքագրվել է միայն 5֊-ը, իսկ մնացած 15֊-ի գտնվելու վայրը անհայտ է: Թերթը հիշեցնում է, թե «Հայաստանում բջջային հեռախոսների բիզնեսը վերահսկում է Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը»:

«Ժամանակ Երեւան»-ը գրել է. - «ԲՀԿ համագումարից հետո «Բարգավաճ»-ի քաղաքական խորհրդի անդամներն իրենց համակիրների հետ «Օջախ» ռեստորանում խնջույք են կազմակերպել: Հիմնական կենացները, բնականաբար, նվիրված են եղել Գագիկ Ծառուկյանին: Ամեն անգամ, երբ սկսել են խմել Գագիկ Ծառուկյանի կենացը, Ռուբեն Յազիչյանը (ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի աներձագը) զրուցող սեղանակիցներին սաստել է՝ «լռե’ք, խմում ենք մեր առյուծ ախպոր՝ առյուծ արքայի կենացը», իսկ կենացից հետո որոշ սեղանակիցներ միացրել են իրենց բջջայինները՝ հնչեցնելու Գագիկ Ծառուկյանին նվիրված երգի ձայնագրությունը»:

«Ո՞վ է Հայաստանի հաջորդ նախագահի ամենաարժանի թեկնածուն». - այս հարցը «Հայք»-֊ը ուղղել է Ազատ Արշակյանին: Առանց երկմտելու՝ Արշակյանը պատասխանել է. - «Լուսինե Թովմասյանը»: Դիտարկմանը, թե Լուսինեի տարիքը նրան հնարավորություն չի տալիս առաջադրվել Հայաստանի նախագահի թեկնածու, Ազատ Արշակյանն առարկել է. - «Բայց ի՞նչ մի բարդ բան է Սահմանադրությունը կամ ծննդյան վկայականը փոխելը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG