Rambler's Top100

Մեկնաբանություն

 

«Հայերի ու թուրքերի հարաբերությունները խղճի հարց է»

Թուրքիայում հրատարակվող «Հյուրիեթ»-ում լույս է տեսել Չենգիզ Աքթարի «Հայկական նախաձեռնության վախճանը» հոդվածը։ Հեղինակի պնդմամբ, մարտի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի ընդունումը «վերջին մեխն էր հայ-թուրքական արձանագրությունների դագաղին»։ >>>>>

Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը «քարոզչական իմաստով մեծ ձեռքբերում է»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը վերջնականապես չի ճանաչվելու Միացյալ Նահանգների կողմից: >>>>>

Jamestown հիմնադրամ. «Միակ ելքը հայ - թուրքական հարաբերություններում առաջընթացն է»

«Թուրք - ամերիկյան հարաբերությունները նոր փորձության շեմին են», - համոզված են Վաշինգտոնում գործող Jamestown հիմնադրամի փորձագետները: Նրանց կարծիքով` պաշտոնական Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առկա նոր ճգնաժամի պատճառը «հայկական հարցն է»: >>>>>

 

Մոսկվացի փորձագետը իրական է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք հայտնեց մոսկվացի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: >>>>>

«Հայոց ցեղասպանության վկայությունը»

Բրիտանական The Independent օրաթերթը հրապարակել է Ռոբերթ Ֆիսքի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը։ >>>>>

Թուրքական եւ միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ թիվ 252 օրինագծին

«Գնալով այդ քայլին` Վաշինգտոնը փաստորեն անիրական դարձրեց մոտ ապագայում Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը, ինչը դժվար է հաջողակ դիվանագիտության նշան համարել», - գրել է Milliyet-ը` անդրադառնալով ԱՄՆ-ի կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի ընդունմանը: >>>>>

Թուրքական եւ միջազգային մամուլը` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին

«Անկարան շատ լուրջ արձագանք տվեց բանաձեւի ընդունմանը եւ անմիջապես ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից», - գրում է թուրքական Milliyet թերթն ու մանրամասնում. - «Թուրքիան ուղիղ եթերում ուշի ուշով հետեւում էր քննարկումներին՝ հույսը դնելով Քլինթոնի եւ Օբամայի վարչակազմի հորդորների վրա, որոնք կոչ էին անում դեմ քվեարկել փաստաթղթի ընդունմանը»։ >>>>>

Միջազգային մամուլը` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին

The Washington Post-ում Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւին անդրադարձել է Կարնեգիի կենտրոնի փորձագետներից մեկը` պնդելով, որ բանաձեւն ամբողջությամբ «ֆարս» է։ «Ներկայացուցիչների պալատը որոշել է անցյալի խնդիրները տեղափոխել մեր օրեր», - գրել է փորձագետն ու կարծիք հայտնել, թե «ցեղասպանության ճանաչման շուրջ այս ամենամյա, անօգուտ փորձն էլ հեռուն չի գնալու»։ >>>>>

«Վրաստանը պետք է վերածվի դաշնային պետության»

«Վրաստանը պետք է վերածվի դաշնային պետության», - պնդում է Թբիլիսիում գործող ամենաազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկի` «Ազատության ինստիտուտի» ղեկավար Lեւան Ռամիշվիլին: >>>>>

RAND կորպորացիայի փորձագետները վտանգված են համարում թուրք - ամերիկյան գործընկերությունը

«Վտանգված գործընկերություն. թուրք - ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում», - այսպես է կոչվում RAND կորպորացիայի հրապարակած ծավալուն մենագրությունը:150-էջանոց աշխատության մի մասը նվիրված է հայ - թուրքական հարաբերություններին եւ դրանցում ԱՄՆ-ի դերակատարությանը: >>>>>

Ըստ ամերիկահայ վերլուծաբանի, ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը մտահոգել է Միացյալ Նահանգներին

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցը վկայում է այն մասին, որ՝ «անկայունության եւ կովկասյան նոր պատերազմի հավանականությունն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին»։ >>>>>

Արտասահմանյան մամուլը Սոչիի հանդիպման մասին

Արեւմտյան, ռուսաստանյան, ադրբեջանական եւ թուրքական պարբերականները լայնորեն լուսաբանել են երկուշաբթի օրը Սոչիում տեղի ունեցած ռուս - հայ - ադրբեջանական հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր։ >>>>>

Հայաստանում մեկնաբանում են Ֆիլիպ Գորդոնի գնահատականները

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Հայաստանի նկատմամբ ճնշման փորձ է համարում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի գնահատականները Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ: >>>>>
Արխիվ

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS