Rambler's Top100

Միջազգային

 

Մոսկվայի իշխանությունները փորձում են սահմանափակել միգրանտների հոսքը

Մոսկվայի իշխանությունները միգրանտների հոսքը կարգավորող հայեցակարգ են մշակել, որի գլխավոր նպատակներից մեկը միգրանտներին քիչ աշխատանք տալն է: Փաստաթուղթը գործողությունների ուղեցույց չէ` դրանում ամփոփված են տվյալ հարցում պետական քաղաքականության վերաբերյալ առաջարկներ: >>>>>

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները հայց են ներկայացրել վարչապետի դեմ` Թուրքիայից ներողություն խնդրելու համար

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ երկրի վարչապետի դեմ հայց են ներկայացնում Սահմանադրական հանձնախումբ` անցած շաբաթ Թուրքիայի վարչապետին զանգահարելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ռիկսդագի որոշման առնչությամբ ներողություն խնդրելու համար: >>>>>

Human Rights Watch-ի կինոփառատոնում կցուցադրվի «Սաքո» կարճամետրաժ ֆիլմը

Չորեքշաբթի օրը Լոնդոնում բացվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած կինոփառատոնը, որի ծրագրում, ի շարս բազմաթիվ այլ ֆիլմերի, ընդգրկված է նաեւ «Սաքո» կարճամետրաժ վավերագրական ժապավենը։ >>>>>

 

Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին հրավիրել է Վաշինգտոն

Ուրբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: >>>>>

Ահմեդ Դավութօղլուն` տարվա լավագույն դիվանագետներից մեկը ըստ Foreign Policy-ի

Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») հանդեսը, որը հրատարակվում է Միացյալ Նահանգներում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ճանաչել է տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «նոր Քիսինջեր» կամ «աշխարհի Քիսինջերներից մեկը»: >>>>>

Լրանում է ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը

Չորեքշաբթի ավարտվեց ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար, հունգարացի Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: >>>>>

Աֆղանստանում հայ խաղաղապահները արժանացել են գերմանական հրամանատարության գնահատանքին

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբն արժանացել է գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: >>>>>

Իրաքի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ հայազգի թեկնածուներ

Կիրակի օրը Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ երկու հայազգի թեկնածուներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը: >>>>>

Ադրբեջանցիները Չեխիայում կազմակերպեցին Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ուրբաթ օրը աշխարհի տասնյակ երկրներում ադրբեջանցիները նշել են Խոջալուի իրադարձությունների 18-րդ տարելիցը։ Տարելիցը նշվեց նաեւ Չեխիայում` Լիդիցե ավանում, որը գերմանացի նացիստները ամբողջությամբ ավերել էին 1942 թվականին։ >>>>>

Աֆղանստանը` լեռնագնացության վայր

Շոտլանդական Mountain Unity տուրիստական ընկերությունը Աֆղանստանը ներկայացնում է իբրեւ լեռնագնացության համար չափազանց հետաքրքիր վայր: >>>>>

Ադրբեջանցիները Լիդիցեում կազմակերպում են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված ակցիա

Ուրբաթ օրը Ադրբեջանը նշում է Խոջալուի ողբերգության 18-րդ տարելիցը: Ավելի քան հարյուր երկրների շարքում, որտեղ Հեյդար Ալիեւի հիմնադրամի ֆինանսավորմամբ միջոցառումներ են անցկացվելու, նաեւ Չեխիան է. Լիդիցե ավանի թանգարանում կբացվի «Խոջալուի ողբերգությունը» խորագրով ցուցահանդես: >>>>>

Հիլարի Քլինթոն. «Սպառվել են միջազգային հանրության հնարավորությունները Իրանին համոզելու ճիշտ քայլ կատարել»

«Իրանի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների փաթեթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում», - ելույթ ունենալով Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում՝ չորեքշաբթի օրը հույս է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: >>>>>

Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Ուկրաինայի Գերագույն ռադայում հինգշաբթի օրը կայացել է երկրի չորրորդ նախագահի` Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը: >>>>>
Արխիվ

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS