«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդվածների վերատպում, աուդիո- եւ տեսանյութերի օգտագործում
«Ազատություն» ռադիոկայանը ողջունում է իր կայքէջի հրապարակումների վերաօգտագործումը, վերահրապարակումը եւ տարածումը։ Մենք նաեւ ողջունում ենք «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումների կանոնավոր տարածումը կայքէջերի, էլեկտրոնային փոստի, newsgroup-երի եւ տվյալների բազաների միջոցով։ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումների վաճառքը, այդուհանդերձ, խստիվ արգելվում է։
Մեր հրապարակումները վերահրապարակելիս «Ազատություն» ռադիոկայանին վկայակոչելը պարտադիր է` ներառելով.
* «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում տվյալ հոդվածի ակտիվ հղումը,
* հետեւյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր հոդվածի հետ.
Copyright (c) 2011. «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերատպված է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թույլտվությամբ, 1201 Connecticut Ave., N.W. Washington DC 20036.
Մեր կայքում հրապարակված որեւէ հոդվածից, աուդիոռեպրտաժից կամ տեսանյութից մեջբերում անելիս պարտադիր է հստակ կերպով նշել, որ տվյալ տեքստը մեջբերում է եւ ձեռնպահ մնալ հրապարակման իմաստի, վերնագրի կամ ամբողջականության աղավաղումից։ «Ազատություն» ռադիոկայանը պահպանում է իր հրապարակումների օգտագործման թույլտվությունը ցանկացած ժամանակ չեղյալ համարելու իրավունքը։
«Ազատություն» ռադիոկայանի եւ նրա 18 ծառայությունների` Ինտերնետով ուղիղ եթերում հեռարձակումները եւ հեռարձակված հաղորդումների արխիվը նպատակաուղղված են միմիայն մեր ունկնդիրների անձնական օգտագործմանը։ Այդ ծրագրերի որեւէ հեռարձակում, վերահեռարձակում կամ այլ օգտագործում չի թույլատրվում առանց «Ազատություն» ռադիոկայանի հատուկ գրավոր լիազորման։.
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեքստերի, ֆոտո, աուդիո- կամ տեսանյութերի վերաօգտագործման թույլտվություն ստանալու համար խնդրում ենք հաղորդագրություն ուղարկել
web@rferl.org կամ
web@liberty.r.am էլեկտրոնային հասցեներով։
Երրորդ կողմի հրապարակումներ
«Ազատություն» ռադիոկայանի որոշ հրապարակումներ պարունակում են այլ գործակալությունների նյութեր («Երրորդ կողմի հրապարակումներ»), ինչպես, օրինակ, Associated Press, Reuters, Agence France-Presse, ITAR-TASS, եւ այլն։ «Ազատություն. ռադիոկայանի` Երրորդ կողմի հրապարակումներ պարունակող նյութերը օգտագործելուց առաջ Դուք պետք է նախ թույլտվություն ստանաք ոչ միայն «Ազատություն» ռադիոկայանից, այլեւ Երրորդ կողմի հրապարակումների իրավունքներին տիրապետողից։
Հղումներ այլ կայքէջերին
«Ազատություն» ռադիոկայանը երբեմն իր կայքէջում ներկայացնում է հղումներ «Ազատություն» ռադիոկայանում չընդգրկված անձանց կամ կազմակերպությունների պատկանող կայքէջերին։ Իր կայքէջում որեւէ այլ կայքէջի հղում տալու վերաբերյալ որոշում կայացնելիս «Ազատություն» ռադիոկայանը նախապատվություն է տալիս շահույթ չհետապնդող, անկուսակցական, հանրային ծառայությանը նվիրված կազմակերպություններին։ «Ազատություն» ռադիոկայանը չի վերահսկում այդ կայքէջերը եւ չի սատարում դրանց հրապարակումները, աշխատակիցներին, արտադրանքը կամ ծառայությունները։ Բացի այդ, «Ազատություն» ռադիոկայանը պատասխանատու չէ նման կայքէջերում տեղ գտած բովանդակության, դրա հասանելիության, ճշգրտության, որակի, գովազդի, ապրանքների, ծառայությունների կամ այլ նյութերի համար: «Ազատություն» ռադիոկայանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու չէ նման կայքէջերի միջոցով հասանելի բովանդակության, ապրանքների կամ ծառայությունների օգտագործման պատճառած կամ ենթադրյալ պատճառած որեւէ վնասի կամ կորստի համար։
Հղման եղանակը
«Ազատություն» ռադիոկայանի նյութերը գիտական աշխատանքի համար օգտագործելիս խնդրում ենք անպայման հղում կատարել։ Հղման ուղեցույցի համար այցելեք հետեւյալ կայքէջերը.
APA:
Electronic Reference Formats Recommended by the American Psychological Association
Chicago & Turabian:
A Brief Citation Guide for Internet Sources in History and the Humanities (by Melvin E. Page)
General Resource:
Karla's Guide To Citation Guidelines
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի համոզմամբ, ինտերնետ օգտագործողները ունեն անհատական տվյալների պաշտպանության եւ ինտերնետում առանց վերահսկողության իրենց ցանկացած կայքերի բովանդակությանը ծանոթանալու իրավունք։
Ձգտելով մատուցելով հնարավորինս լավ ինտերնետային լրատվական ծառայություն` մենք հավաքում ենք երկու տեսակի տեղեկատվություն մեր կայքի այցելուներից. էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնք մեզ ուղարկում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հրապարակումներին էլեկտրոնային փոստով բաժանորդագրվել ցանկացող այցելուները, եւ համախառն վիճակագրական տվյալներ, որոնք հավաքվում են կայքէջի օգտագործմանը հետեւելու համար։
Էլեկտրոնային փոստի հասցեներ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի` էլեկտրոնային փոստով առաքվող տեղեկագրերի բաժանորդները կամովին ներկայացնում են իրենց էլեկտրոնային փոստի հասցեները տեղեկագրերը ստանալու համար։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ոչ մի դեպքում երրորդ կողմին չի փոխանցի այդ նպատակով օգտագործվող էլեկտրոնային փոստի հասցեները։ Բաժանորդների ցուցակները ոչ մի դեպքում չեն օգտագործվի որեւէ այլ նպատակով, քան տեղեկագրերի տարածումն է։ Տեղեկագրերի բաժանորդները կարող են ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել որեւէ տեղեկագրի բաժանորդագրությունը` հետեւելով տեղեկագրում հրապարակված եւ կայքէջում տեղադրված հրահանգներին։ Բաժանորդագրությունից հրաժարվելու ժամանակ խնդիրների բախվելու դեպքում նրանք կարող են կապ հաստատել աշխատակազմի ներկայացուցչի հետ` յուրաքանչյուր տեղեկագրում հրապարակվող էլեկտրոնային փոստի հասցեով։
Վիճակագրական տվյալներ
Ինչպես եւ ինտերնետային էջերի հրատարակիչների մեծ մասը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գրանցում է տվյալներ, երբ օգտագործողները այցելում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջը։ Դրա նպատակն է` պարզապես հաշվարկել այցելուների քանակը, որ երկրներից են նրանք, որ էջերն են նրանք կարդում եւ այլն։ Այս գործընթացի ժամանակ ձեր ինքնությունը գաղտնի է մնում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի համար, դրանով հնարավոր է պարզել միայն, որ հատուկ համարով մի համակարգիչ այցելել է սերվեր։ Ծրագիրը, որը մենք օգտագործում ենք այդ տվյալների հիման վրա զեկույց կազմելու համար, հենվում է բրաուզերի cookie կոչվող ստանդարտ գործառույթի վրա, որով հնարավոր է տեսնել, թե որ էջերն են նայում այցելուները կայքում։ Այդ cookie-ները ստեղծվում են յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ եւ սպառվում են ու ջնջվում, երբ այցելուն դուրս է գալիս կայքէջից։ Այս տվյալների հիման վրա կազմվող զեկույցները ներքին օգտագործման համար են` բարելավելու համար կայքէջը եւ այցելուներին մատուցելու իրենց առավել հետաքրքրող տեղեկատվություն։
Ուղղակի հարցերը կամ մեկնաբանությունները խնդրում ենք ուղարկել
web@liberty.r.am կամ
web@rferl.org էլեկտրոնային հասցեներով։