Մատչելիության հղումներ

Եվրո-2024-ի ընտրական մրցաշար. Հայաստանը նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիային


Դրվագ Հայաստան-Խորվաթիա հանդիպումից, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2023թ.
Դրվագ Հայաստան-Խորվաթիա հանդիպումից, Երևան, 11-ը սեպտեմբերի, 2023թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում երկուշաբթի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն:

Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը 13-րդ րոպեին: Առերևույթ խաղից դուրս վիճակի պատճառով մրցավարը նախ դարպասի գրավում չարձանագրեց, սակայն VAR համակարգով ստուգումից հետո գրանցեց գոլը։

Խաղը մի պահ կարճ ժամանակով ընդհատվեց, երբ Հանրապետական մարզադաշտում սավառնում էր Արցախի դրոշը:

Արցախի դրոշը սավառնում է Հանրապետական մարզադաշտում
please wait

No media source currently available

0:00 0:00:11 0:00

Ընտրական մրցաշարի 5-րդ խաղից հետո Հայաստանի հավաքականը տվյալ պահին շարունակում է 7 միավորով 3-րդ տեղը գրավել D խմբի աղյուսակում: 1-ին և 2-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Խորվաթիան և Թուրքիան:

Այսօր խմբում նախատեսված է ևս մեկ՝ Լատվիա-Ուելս հանդիպումը: Ուելսը 4 խաղից հետո 4 միավորով մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հայաստանին, Լատվիան միավոր չի վաստակել և վերջին տեղում է:

Ընտրական մրցաշարում Հայաստանն անցկացնելու է ևս 3 հանդիպում՝ հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Լատվիային, նոյեմբերի 18-ին ընդունելու է Ուելսին և նոյեմբերի 21-ին հյուրընկալվելու է Խորվաթիային:

XS
SM
MD
LG